Սիլվայի գործում մեղրվող Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը լքեց նիստերի դահլիճը, որովհետև պնդում է, որ խախտվում են իր պաշտպանյալի իրավունքները.
«Հարգելի դատարան, եթե մենք չգիտենք՝ ինչ պաշտոնատար անձանց մասին է խոսքը, ոնց ենք պաշտպանվելու: Եթե այստեղ նշված լինի Պողոս Պողոսյան, Պետրոս Պետրոսյան, Մարտիրոս Մարտիրոսյան, մենք կարող է միջնորդում ենք և ասում, որ հրավիրենք իրենց: Լուսինե Սահակյանին վեր կացեք պարզաբանում տվեք, որ Լուսինե Սահակյանն է եղել այդ պաշտոնատար անձը, ես էլ կասեմ՝ հարգելի դատարան այդ պահից սկսած ես պաշտպան չեմ հանդիսանում, վկա կհանդիսանամ, կհերքեմ այդ մեղադրանքը:
Հարգելի դատարան, մինչև ապացույցների հետազոտման փուլին անցնելը, դուք ճշտեցի՞ք իմ պաշտպանյալից, մեզնից ՝ մեղադրանքն իրեն պա՞րզ է, թե՞ ոչ, ճշտեցի՞ք Արմեն Գևորգյանի դիրքորոշումը առաջադրվածի կապակցությամբ: Խախտվում են իմ պաշտպանյալի իրավունքները, այս դատական նիստին ներկա չեմ գտնվելու»:
Ամբողջականը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը