21 03 2022

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրենը ձերբակալվել է. «Փաստինֆո»

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրենը ձերբակալվել է. «Փաստինֆո»

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը ձերբակալվել է՝ ՔԿ֊ում քննվող քրեական գործի շրջանակներում։ «Փաստինֆո»֊ի հետ զրույցում ՔԿ֊ից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ վերջինս ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 189֊րդ հոդվածի 3֊րդ մասի կասկածանքով, այն է՝ կեղծ ձեռնարկատիրությունը, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել։

Հիշեցնենք, որ վերջինս ձերբակալվել էր նաև 2019թ֊ին։

Ըստ գործի նյութերի՝ կեղծ կատարողական ակտերի և դրանց հիման վրա նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ