Այսօր՝ հունվարի 19-ին, լրացավ մեկ տարին Վարդենիսի Ազատ գյուղի զորանոցում հրդեհի, որին զոհ գնաց 15 զինծառայող։
Մեկ տարի անց դեռ գործով բացահայտումներ չկան, թեև դատաքննություն է ընթանում։
Օրերս հրապարակվեց վիճակագրություն այն մասին, որ բանակում ոչ մարտական կորուստների թիվը վերջին տարիներին աճել է։ Միայն նախորդ շաբաթ 4 զինծառայող զոհվեց՝
Հունվարի 9-ին հայտնաբերվեց պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Նույն օրը հայտնաբերվեց ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ դարձյալ հրազենային վնասվածքով:
Հունվարի 11-ին ավտովթարից զոհվեց զինծառայող։
Հունվարի 13-ին մարտական դիրքերից զորանոց իջնելու ճանապարհին ձնահյուսի պատճառով զոհվեց զինծառաող Բենիամին Մանուչարյանը։
Հիշեցնենք՝ 12․05․2018թ․ ՊՆ-ում ելույթում նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր: Յուրաքանչյուր դեպքից պետք է արվի լրջագույն հետևություն և այդ հետևությունները պետք է դառնան եզրակացություններ, որոնք կյանքի կկոչվեն, որպեսզի նվազագույնի հասցնենք նման դեպքերը»:
Իսկ 2018 թվականի հունվարի 8-ին, երբ բանակում զոհ ունեինք, իսկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ պատգամավոր էր, համացանցում գրում էր, որ ամեն զոհի հետևում մեղավոր կա, որը պետք է պատժվի։
Նիկոլ Փաշինյանի օրոք բանակում ոչ մարտական կորուստները 371 են։ Ամեն տարի, ընդ որում, աճ է գրանցվում։
Եվ այսպես, ոչ մարտական զոհերի վիճակագրությունը հետևյալն է․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը