Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:
ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Նշենք, որ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ հունվարի 9-ի լուսադեմին Վարդենիսի պոստերից մեկում ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ է արձակել նույն պոստում ծառայող սպաներից մեկի վրա։ «Աղբյուրի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը տանը հանգիստ քնած է եղել եւ սպանությունը տեղի չէր ունենա, եթե կորպուսի հրամանատարը ճիշտ փոխհարաբերությունների մեջ լիներ իր ենթակայության անձնակազմի հետ եւ փորձեր հարթել սպաների եւ զինվորների միջեւ ծագած վեճերը»,- գրել է կայքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը