12 01 2023

Ո՞ր ապրանքատեսակները որքանով են թանկացել 2022-ին․ ինֆոգրաֆիկա

Ո՞ր ապրանքատեսակները որքանով են թանկացել 2022-ին․ ինֆոգրաֆիկա

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. դեկտեմբերը 2021թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 8.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`1.1%: Վիճակագրական կոմիտեի հրապակած տվյալների համաձայն՝ 2022թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.7% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6% հավելաճ): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.0-1.1%-ով: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.1%-ով: 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 10 %, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 2.4% գնաճ: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.3-3.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գների մակարդակն աճել է 2.3%-ով:

Բերվող ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք 2022թ․ գնաճը՝ ըստ սննդատեսակների՝ 2022թ․դեկտեմբերը՝ 2021թ․ դեկտեմբերի համեմատությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ