24 03 2021

Աննա Վարդապետյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում. Աղբյուր

Աննա Վարդապետյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում. Աղբյուր

Yerevan.Today-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը վերջին երկու ամսում մի քանի անգամ այցելել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենք:

Ընդ որում, սույն պաշտոնյայի պարբերական այցերը ֆիքսած մեր երկու աղբյուրները պնդում են, որ վերջին հանդիպումներից մեկը կայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում:  

Չմոռանանք՝ վարչապետի օգնականի մասնկացությամբ Ռուբեն Հայրապետյանի ու նրա որդու նկատմամբ հարուցված քրգործերի նախաքննությանը միջամտելու, քննիչներից ցուցումներ տալու վերաբերյալ սկանդալային տեսանյութը հրապարակվել էր ընդամենը երկու ժաբաթ առաջ՝ մարտի 10-ին։ Ուստի բոլոր ռացիոնալ հաշվարկներով՝ Աննա Վարդապետյանի այցելությունները ԱԱԾ շենք, բնականաբար, միայն բացատրություն տալու համար չեն եղել:

Ուրեմն ի՞նչ հանդիպումներ են դրանք, ի՞նչ հանգամանքներում են կազմակերպվել և կայացել, ո՞ւմ հետ: Եվ առհասարակ, ի՞նչ թելով է վարչապետի օգնականի գործառույթներն ու իրավահարաբերությունները խաչվում ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի ֆունկցիաների հետ: Այս բոլոր հարցադրումների վերաբերյալ Yerevan.Today-ը  բացարություն պահանջեց ԱԱԾ լրատվական ծառայությունից, սակայն պարզաբանումների համար դրվեց պայման՝ միմիայն գրավոր հարցումների միջոցով:

Ընդգծենք, մամուլում ակտիվ շրջանառվող աղմկահարույց տեսանյութից հետո վարչապետի ապարատում դեռ շոկի մեջ են,  լռությունից ենթադրվում է՝ վերադասը դիրքավորվում է «բադասյանական իրավունքի ուժով» հակահարվածի:

ԱԱԾ-ում տեսանյութի  հրապարակման հիմքերով քննություն է տարվում, ընդ որում՝ մամուլում գրվեց՝ ոչ թե Քննչական կոմիտեի և Ոստիկանության 6-րդ վարչության քննիչների վարած գործերին վարչապետի օգնականի միջամտության փաստն ուսումնասիրելու համար, այլև սույն պաշտոյնայի էլեկտրոնային փոստից  այս խատառակ տեղեկատվության արտահոսքի մեղավորին գտնելու նպատակով, ինչն աբսուրդ է:

Իսկ  ահա ՀՀ Գլխավոր դատախազությունը Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանի կողմից հանցագործության մասին գրավոր հաղորդում ներկայացնելու հիման վրա քրեական գործը հարուցել է և ուղարկվել է ԱԱԾ:

Ի դեպ, Ռուբեն Հայրապետանի փաստաբան Ամրամ Մակինյանը հարցաքննության էր կանչվել այս գործի շրջանակներում, տեղեկատվություն կա, որ Աննա Վարդապետյանը ևս հարցաքննվել է:

Հիշեցնենք՝ Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը Facebook–ի իր էջում գրառել էր, որ․ Վարչապետի օգնական Աննա Վարդապետյանն ուղղումներ է անում քրգործերի նյութերի մեջ և հրահանգավորում հիմնական դերակատարներին։ Նա միջամտում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը։
«Փաստեր են հրապարակված, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների։ Մասնավորապես, Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասով»,–նշված էր տեսայութն առաջինը հրապարակած 168.am կայքում։
                                                           
 Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ