25 11 2020

Նախարարին դիմավորել են հրաժարականի դիմումներով

Նախարարին դիմավորել են հրաժարականի դիմումներով

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ Կրթության, գիտության մշակույթի և  սպորտի նախարարություն ոտք դրած նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին ենթակաները դիմավորել են հրաժարականների դիմումներով։

Միանգամից 4 փոխնախարար մերժել է այս իշխանության հետ աշխատանքը շարունակել։

«Խնդիրը նորանշանակ նախարարը չէ, պարզապես մարդիկ հրաժարվում են կապիտուլյացյայի խայտառակ փաստաթղթից հետո աշխատել նույն թիմի հետ, նրանք չեն ուզում իրենց հետագան կապել պարտված ղեկավարի ամբիցիաների հետ և դա նոիմալ է արժանապատվությունը թույլ չի տալիս»,- պարզաբանում է նախարարության Yerevan.Today-ի աղբյուրը` ընդգծելով, որ չորս փոխնախարարներն իրենց հրաժարականները ներկայացրել էին դեռ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ։

Ստացվում է` սորոսական համարում ունեցող Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը, Նարինե Խաչատուրյանը, Արա Խզմալյանը գրավոր դիմել են վարչապետին բայց հետո ինչ-ինչ հանգամանքներում, ենթադրաբար, խմբագրվել է նրանց տեքստերը։ Այսինքն, չորսն էլ իրենց կամքին հակառակ հլու-հնազանդ շարունակելու են աշխատել, միայն թե պատվար մնան մերժված վարչապետին, սա՞ է  իրականությունը, աղբյուրը պատասխան չուներ։ Հակառակ դեպքում մայլբրի համակարգով դիմումները չեն կարող երկար սպասել, դրանք պետք է մակագրվեն անմիջապես, համակարգի ընթացակարգն է այդպիսին (միակ ելքը եռօրյա ժամկետում լրացուցիչ դիմումներով հրաժարականները ետ վերցնելն էր)։

Իսկ եթե չորս պատվախնդիր փոխնախարարներն իրենց մերժումը արտահայտել են սոսկ թերթիկների վրա, ապա ակնհայտ է դառնում, որ այդ հրաժարականները պահի ազդեցության տակ ձևականորեն գրված զուտ տեխնիկական բնույթ են կրել`միգուցե  հանրային ճնշումներից խուսափելու և դեմքը փրկելու համար։ Այսքան բան, հակառակ պարագայում նրանց կամարտահայտումը հանրայնացնելու շատ ձևեր կային, անկախ վարչապետի ճնշումներից, բայց ֆեյսբուքում փոխնախարարները լուռ են եղել, հրաժարականի գրառում չկա։

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ