31 07 2020

Պատրոն Դավիթը՝ «պերսոնա նոն գրատա» Ռուսաստանում․ Ինչու՞

Պատրոն Դավիթը՝ «պերսոնա նոն գրատա» Ռուսաստանում․ Ինչու՞

Հայաստանի դաշնակից Ռուսաստանի իշխանությունները քայլ առ քայլ ընդլայնում են պաշտոնական Մոսկվայի համար անցանկալի հայ պաշտոնյաների ցուցակը, ովքեր, փաստորեն դաշնության անվտանգության համար սպառնալիք են իրենցից ներկայացնում:

Եվ ահա Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանից ու ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանից հետո, հաջորդ «պերսոնա նոն գրադա» ճանաչված անձը  բանակին զենք մատակարարող Դավիթ Գալստյանն է: Դավիթ Գալստյանը զենքի մատակրարման շուկայում թրծված մեկն է, ով գործակցել է նախկին իշխանության հետ, և վերջին տարիներին ներխուժեց նաև ռազմարդյունաբերական ոլորտ:   

Հիմա նա մի քանի մասնագիտացված ընկերությունների բաժնետեր է. նա Հայաստանում արտադրվող «Կալաշնիկով» գործարանի սեփականատերերից է, դարձել է այս արտադրության հիմնադիր Royalsys Engineering ընկերության նախագահը: Խոսքը Պատրոն Դավոյի մասին է,  որը լայն հասարակությանը հայտնի դարձավ վերջին շրջանում՝ զենքի միջազգային առևտրի մեջ ներգրավված լինելու սկանդալային պատմությունից հետո:  

Դաշնային իշխանությունը 10 տարով զրկել է նրան Ռուսաստան մուտք գործելու իրավունքից։ Բայց սույն անձի դեմ սկսված պրոցեսները դժվար թե այսքանով սահմանափակվեն, արգելանքի սահմանափակումներից առաջ հատուկ ծառայությունները երկար դիտարկել են Դավիթ Գալստյանի գործունեությունը՝ ռազմամթերքի գործարքի լուրջ մախինացիաներ են նկատել, ու հիմա նրա գլխին մութ ամպեր են կուտակված:

Դավիթ Գալստյանի գործարքների կողմերը

Խոսվում է կառավարությունից վերջերս ՌԴ ուղարկված հատուկ բանագնացի մասին, ում առաջ վերադասից ենթադրաբար խնդիր էր դրվել հանդիպել ՌԴ տարածքում դաշնային ծառայության X պաշտոնյայի հետ, ստվերային բանակցություններ վարել զենքի առևտրի սկանդալի վերաբերյալ և բացատրվել ու պայմանավորվել ինչ-ինչ հարցերում: Սակայն, պարզվում է, այդ հանդիպումը ևս իր ողջ մանրամասներով հայտնվել է ռուսական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և նորից իրավիճակ է սրվել: 

Հիմա դաշնային իշխանությունն ինքն իր համար պարզում է ռուսական զենքերի երրորդ, չորրորդ երկրների ձեռքի տակ հայտնվելու բոլոր հանգամանքները: Ռուս քաղաքագետները հայտնում էին, որ Սիրիայում, Լիբիայում բախումների ժամանակ թուրքական գրոհաինների զենքերի կրակոցների գնդակններով հաշվարկվող հետագիծը բերում է Հայաստան: Դաշնությունը քրքրում է միջնորդ ձեռքով արված այն բոլոր զենքերի գործարքները, որոնց մի կողմում ՌԴ-ի դաշնակից պետությունն է, մյուս կողմում Ռուսաստանի հետ հակամարտության մեջ գտնվող այլ երկրներ: Լայնամասշտաբ ուսումնասիրություն է սկսվել՝ արտադրական տվյալների բազայում, ո՞ր կոնտակտներով են զենքեր հայտնվել երրորդ երկրներում, ո՞ր երկնրերի հետ գնումներում են նույնացող տվյալներ կան:

Մանրադիտակով զննվում են հատկապես օֆշորային ընկերությունների միջոցով արված գործարքները, որոնցում առկա է ընդհանուր կոնտրակտ՝ նաև Հայաստանի պաշտպանության նախարարության, Հայաստանի կառավարության հետ: Նշանառության տակ են հայտնվել պետական կառավարման օղակներում այս ինֆորմացիան տնօրինողների ցանկը, որոնք մի գուցե ստվերային ձևով ներգրավված են զենքի առևտրի շղթայում:

Զենքի գործարքի հետագիծը

Զենքի ապօրինի առևտուր, ՀՀ իշխանությունների ներգրավվածությունը այս թեմայում և միջպետական սկանդալ՝ դաշնակցային երկու պետությունների միջև՝ Հայստան-Ռուսաստան․ սա մի մեծ գործողությունների շղթա է, որի առանցքում, ենթադրաբար, եղել է չոր փող աշխատելու պարզունակ միտքը, հնարավոր է՝ նաև կոռուպցիոն սխեմայի միջոցով, բայց որի համար աշխատել են նաև միջպետական կապեր։ Իսկ սա մեծ սկանդալ է:

Եվ ահա այս գործարքների շղթայում անդադար շոշափվում է նույն անձի անունը՝ Դավիթ Գալստյան, նա նաև վարչապետ Փաշինյանի զինվորական խորհրդական Արշակ Կարապետյանի ընկերն է:

Ի դեպ, Դավիթ Գալստյանի անունը հիշատակվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի զեկույցում՝ կապված Լիբիա զինամթերք հասցնելու գործարքի հետ․ պարզվում է՝ Գալստյանը փոխանցումներ է կատարել Պորոշենկոյի հետ փոխկապակցված օֆշորային ընկերությանը, Հայաստանում հասցրել է վտարվել բնակարանից, վարկային պարտքեր կուտակել և «բեղուն» կենսագրություն կերտել Հայաստանի դատական տեղեկատվական համակարգում: Այդ փաստաթղթերին ու դրանց փոխկապակցված անձանց Yerevan.Today-ը կանդրադառնա առաջիկայում:

Թվում է՝ այսպիսի  խոսուն կենսագրական տվյալներ ունեցող անձը առնվազն պիտի վաներ Նիկոլ Փաշինյանին, բայց արի ու տես՝ եղել է իրականում ճիշտ հակառակը: Հեղափոխությունից հետո առանց խորշելու վարչապետ Փաշինյանը հանդիպեց Դավիթ Գալստյանին և սկսեց աշխատել նրա հետ:

Եվ այսօր, ապօրինի զնեքի առևտրի միջազգային սկանդալում նա, ուզի թե չուզի, պատասխանատվության բաժինը պիտի ունենա, չէ՞ որ ինքն է ՀՀ կառավարության ներկայացուցիչը և հետևապես՝ ինքն է եղել Դավիթ Գալստյանի ընկերությունների կողմից զինամթերքի գործարքների անուղղակի հովանավորը:

Հիշեցնենք, Պատրոն Դավոն Փաշինյանի զինվորական խորհրդական Արշակ Կարապետյանի ընկերն է և շատ հիմնավոր պնդումներ կան, որ Պատրոն Դավոյի հետ Նիկոլ Փաշինյանի կոնտակտի է բերել ու հետագա գործակցության թեմաներով նրանց կապերը խորացրել, հենց Արշակ Կարապետյանը: Վերադառնալով նախկին բարձրաստիճան զինվորական Արշակ Կարապետյանի կենսագրությանը՝ նշենք, որ նրան պաշտոնանկ արեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանը՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Տեղեկություններ եղան, որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գլխավորած ԳՇ հետախուզական վարչությունը Արցախում ադրբեջանական զորքերի հարձակման մասին ուշացած էր զեկուցել վերադասին, ոչ ճշգրիտ բովանդակությամբ, ինչի հետևանքով հայկական կողմում մեծ թվով զոհեր եղան։ Իսկ նրա վերադարձը բարձր պաշտոնին, ասում են, երաշխավորվել է նրա մեկ ցուցմունքով՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Ամիսներ առաջ Yerevan.Today-ը գաղտնազերծել էր նաև Արշակ Կարապետյանի ընտանեկան բիզնեսը՝ «Էլկոմպ» ընկերությունը, և այս ընկերության հետ  տարօրինակ զուգադիպությմաբ կնքած՝ հարազատ ՊՆ-ի ու ԶՈՒ ԳՇ-ի գնումների տասնյակներով պայմանագրերը:  Գրել էինք, որ վերջին երկու տարում Արշակ Կարապետյանին պատկանող «Էլկոմպ» ընկերությունն աննախադեպ ակտիվացել է պետգումների ոլորտում՝ ու նրան հաջողվել է միանգամից մեծաքնակ  տենդեռներ շահել՝ ամենատարբեր ոլորտներով: Կառավարության հետ  «Էլկոմպ» գործարքների ընդհանուր ծավալը՝ վերջին երկու տարում գերազանցել է 119 միլիոն դրամը:

Փաստացի, Արշակ Կարապետյանը, լինելով իշխանության բարձրաստիճան պաշտոնյա, լինելով վարչապետի կաբինետի անդամ, իրեն պատկանող բիզնեսի ֆինանսական «աբառոտը» մեծացնելու համար միանգամից մտել ու հաղթել է պետգնումներում:

Ընդգծենք, վարչապետի խորհրդական դառնալուց հետո ընդամենը օրեր անց Արշակ Կարապետյանի ընտանեկան բիզնեսը ՀՀ ՊՆ հետ կնքում է միանգամից չորս մատակարարման մեծ պայամանագիր (պայմանագիր 1,   պայմանագիր 2պայմանագիր 3,  պայմանագիր 4

 

Սյուզի Բադոյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ