Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» տեսաշարի հերթական հոլովակն է հրապարակել՝ «Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր» խորագրով։
Նա նշել է, որ փաստեր կան, որոնք վկայում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա, և մաքսանենգ ծխախոտի, ինչպես նաև զենքի սկանդալը ծածկադմփոց անելու համար ՌԴ է գործուղղվել գեներալ Արշակ Կարապետյանը:
«Հիմա գեներալ Կարապետյանը, որը զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը, ամսի 23-ին գաղտնի գործուղվել է արդեն մեր բոլորի կողմից սիրված, հայկական միջազգային կենտրոն դարձած Վորոնեժ»,- ասաց Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը