24 02 2022

Որոշ թանկ հետազոտությունների հասանելիության խնդիր կա․ պետությունն իր վրա պետք է վերցնի․ Ծաղիկ Վարդանյան



Հայաստանում այսօր ազդարարվեց «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեության սկիզբը։

Կազմակերպության համանախագաներից, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը անդրադռանալով հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ-ում հետազոտությունները, ՄՌՏ հետազոտությունը թանկ, նշեց, որ այդ հետազոտությունն ինքնին թանկ է, թեպետ վերջին տարիներին եղել է գնի անկում։ 

Այնուամենյանիվ ֆինանսական հասանելիության առումով Ծաղիկ Վարդանյանը նշում է, որ խնդիր կա։

Իսկ երեսուն տոկոս աղքատություն ունեցող երկրում նման թանկ հետազոտությունների ոչ հասանելի լինելու վրաբերյալ Վարդանյանը նկատեց, որ պետությունը պետք է վերցնի իր վրա։

«Մեր կազմակերպության խնդիրը հենց դա է լինելու, որ շահառուների այդ խումբը երբեք չտուժեն նման հարցերում, կամ հերթերում սպասեն։ Համընդհանուր ապահովագրական  համակարգի ներդումը Հայաստանում՝ առողջապահության վերաբերյալ մի շարք հարցեր կլուծի»,-ասաց Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ