Հայաստանում փետրվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2486 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 394 074-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 8102 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Փետրվարի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1556 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9786-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 3180 է, ընդհանուր առողջացածներինը՝ 356 165, փաստացի բուժվողներինը՝ 28 251: Մեկ օրում արվել է 6807 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 790 095 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը