Հայաստանում հունվարի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3536 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 361 754-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել, մահացածների թիվը 8035 է:
Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունվարի 287-ի դրությամբ մահվան այսպիսի դեպքերի թիվը 1526 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9696-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 267 է, ընդհանուր առողջացածներինը՝ 335 227, փաստացի բուժվողներինը՝ 16 965: Մեկ օրում արվել է 8707 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 709 073 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը