07 01 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 129, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 129, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում հունվարի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 129 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 518-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 7997 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունվարի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1511 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9508-ի:

 

Մեկ օրում առողջացածների թիվը 130 է, ընդհանուր առողջացածներինը՝ 332 588, փաստացի բուժվողները 3422-ն են: Մեկ օրում արվել է 3899 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 594 856 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ