Հայաստանում դեկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 152 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 997-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 7921 է:
Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1494 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 7 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9415-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 153 է, ընդհանուր առողջացածներինը՝ 329 281, փաստացի բուժվողներինը՝ 5301: Մեկ օրում արվել է 6756 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 509 795 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը