Հայաստանում դեկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 137 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 845-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 7914 է:
Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Դեկտեմբերի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1494 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 12 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9408-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 329 է, ընդհանուր առողջացածներինը՝ 329 128, փաստացի բուժվողներինը՝ 5309: Մեկ օրում արվել է 5932 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 503 039 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը