19 12 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 130, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 130, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 130 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 636-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 7899 է:

Նախորդ օրը կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Դեկտեմբերի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1491 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9390-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 385 է, ընդհանուր առողջացածներինը՝ 328 435, փաստացի բուժվողներինը՝ 5811: Մեկ օրում արվել է 6272 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 492 210 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ