16 12 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180, մահվան՝ 18 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180, մահվան՝ 18 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 157-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 7874 է:

Նախորդ օրը կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1486 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9426-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 470 է, ընդհանուր առողջացածներինը՝ 327 029, փաստացի բուժվողներինը՝ 6767: Մեկ օրում արվել է 7571 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 464 749 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ