15 12 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 212, մահվան՝ 17 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 212, մահվան՝ 17 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 212 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 977-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 7856 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Դեկտեմբերի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1486 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 17 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9408-ի:

 

Մեկ օրում առողջացածների թիվը 255 է, ընդհանուր առողջացածներինը՝ 326 559, փաստացի բուժվողներինը՝ 7076: Մեկ օրում արվել է 7801 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 464 749 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ