14 12 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 161, մահվան՝ 29 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 161, մահվան՝ 29 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 161 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 765-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 7845 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Դեկտեմբերի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1480 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 29 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9391-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 472 է, ընդհանուր առողջացածներինը՝ 326 304, փաստացի բուժվողներինը՝ 7136: Մեկ օրում արվել է 5567 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 456 948 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ