Այո, վիճակագրական ծառայությունն ամփոփում է մեր երկրում գեներացվող բոլոր տեղեկատվական աղբյուրներից ինֆորմացիան և տալիս է թափանցիկ կերպով հանրապետությունում իրավիճակը, դա վերաբերում է մահվան դեպքերին։ Կառավարությունում նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ՊՎԾ ստուգումների արդյունքում քովիդից մահացածների թիվը ոչ թե մոտ 5 հազար 700 է, ինչպես ներկայացնում է նախարարությունը, այլ 6 հազար 400-ին մոտ։
«Արմեդ համակարգը ժամանակի ընթացքում, երբ ընդլայնել է իր տեղեկատվական շտեմարանի բովանդակությունը և ինչ-որ պահերին ինֆորմացիայի կորուստ եղել է, բայց դա չի նշանակում, որ թաքցվել է, կամ չի մտել մեր երկրում արձանագրված տվյալների մեջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը