08 06 2023

Թորոսյանին առայժմ «ձեռք չեն տալիս», որովհետեւ առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են․ «Հրապարակ»

Թորոսյանին առայժմ «ձեռք չեն տալիս», որովհետեւ առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի «ընդդիմադիր» պահվածքը թիմում նյարդային արձագանք է առաջացրել։ Նրան ֆրակցիայում չեն սիրում։ Նրա հետ շփվում է սորոսականների մի մասը միայն, նա, կարելի է ասել, միայնակ գայլի կարգավիճակում է, շփվում է Սոնա Ղազարյանի, Մարիա Կարապետյանի, Թագուհի Ղազարյանի, երբեմն էլ՝ Լենա Նազարյանի հետ։

ՔՊ-ականների մի խումբ Թորոսյանի հարցով անգամ դիմել է Փաշինյանին՝ ակնարկելով, որ նրա պահվածքն իր նկատմամբ դրսեւորած ներողամտության հետեւանք է։ Խոսքը քովիդի դեմ պայքարի հետ կապված վատնումների քրեական գործի մասին է, երբ նախարարն Արսեն Թորոսյանն էր։

Այդ գործով մի խումբ մեղադրյալներ են անցնում, մեծ թվով մարդիկ են հարցաքննվել, ու չնայած իրավապահները պարբերաբար սպառնում են, թե Թորոսյանին եւս կհարցաքննեն, բայց բանը դրան չի հասել։ Սակայն, խմբակցության մեր աղբյուրների փոխանցմամբ, պատճառը բոլորովին այլ է։

Թորոսյանին առայժմ «ձեռք չեն տալիս», որովհետեւ առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են, իսկ ՔՊ-ին եւ Փաշինյանին օդուջրի պես հարկավոր է հաղթել Երեւանում։ Եթե նրան «ձեռք տան», չի բացառվում, որ Թորոսյանն ամեն ինչ շրջի քովիդի դեմ պայքարի պարետատան եւ պարետի ուղղությամբ՝ ներկայացնելով, որ չարաշահումների հետ ինքը կապ չունի, իսկ պարետը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ