«Հրապարակ» թերթը գրում է. «Քովիդի հայտնի գործով կիրակի օրը կալանավորված Գեւորգ Սիմոնյանին իրավապահները տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ Որպես կանոն, պաշտոնատար անձինք կալանքը կրում են «Վարդաշեն» ՔԿՀ-ում կամ ԱԱԾ-ի «Երեւան-Կենտրոն»-ում, սակայն փոխքաղաքապետին ոչ միայն «Արմավիր» են տարել, որը գտնվում է «զոն նայողների» հսկողության տակ, այլեւ, պարզվում է՝ նրան եւ նույն գործով մյուս անձին՝ «Մեդլայն» բժշկական կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանին, նույն խցում են նստեցրել, ինչը կալանավայրերի պրակտիկայում ընդունելի է համարվում:
Այդպես վարվում են միայն այն ժամանակ, երբ տվյալ խուցը գաղտնալսվում է, եւ նույն գործով «հանցակիցներին» իրար հետ նստեցնելով հույս են ունենում, որ կալանավորվածները գործից կխոսեն, եւ նոր փաստեր ձեռք կբերի նախաքննության մարմինը։
Ի դեպ, մեր տեղեկություններով, փոխքաղաքապետը խնդրել է իրեն տեղափոխել մենախուց: Թե ինչու է Սիմոնյանը նախընտրում այդպիսի ծանր փորձության ենթարկվել` մենակ նստել, դժվար է ասել: Հիշեցնենք, որ մենախցային ռեժիմում է գտնվում նախկին Պնախարար Դավիթ Տոնոյանը, ժամանակին մենակ է նստել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը