01 12 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 502, մահվան՝ 44 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 502, մահվան՝ 44 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 502 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339 020-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 43 քաղաքացի, մահացածների թիվը 7610 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: դեկտեմբերի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1447 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 44 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9057-ի: 

 

Մեկ օրում առողջացածների թիվը 590 է, ընդհանուր առողջացածներինը՝ 317 765, փաստացի բուժվողներինը՝ 12 198: Մեկ օրում արվել է 7279 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 373 959 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ