Առողջապահության նախարարը նույնիսկ եթե մասնագիտությամբ իրավաբան չլիներ պարտավոր էր մասնակցել այս նիստին։ Խոսքը գնում ՀՀ բարձրագույն մարմնի առջև հաշվետու լինելու մասին։ Այս մասին ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը վիճարկել է առողջապահության հրամանը, որը փաստացի հարկադրում էր բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել:
«Այդ խայտառակ հրամանը ընդունվել է մեկ մարդու կողմից և դա առողջապահության նախարարն է։ Մեկ մարդը չի կարող իր կաբինետում նստած միանձնյա նման հարցը որոշել։ Այն, ինչ այսօր մենք ենք անում, սա իրավունքի համար պայքար է, սա սահմանադրականության համար գործընթաց է։ ՍԴ-ի նկատմամբ ճնշումները ավելի է շատանալու։ Հրամանը առնչություն չունի իրավունքի հետ, հրամանը ակնհայտ է հակասահմանադրական է»,-ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը