08 02 2022

Տուգանելն ու բալ հանելը հակասահմանադրական է․ «Հայաստան» խմբակցությունը կդիմի ՍԴ



Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ է հանդես եկել նախագծին։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում  ասաց․

«Այո, այս հարցը ՍԴ-ում վիճարկման հարց է, և միանշանակ լինելու է այդ դիմումը։ Հուսով եմ այնտեղ էլ այս բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ կտրվեն»։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ