Կորոնավիրուսի համավարակի թվերի բավական էական և լուրջ անկում ունենք, և Առողջապահության նախարարությունը մտածում է ծավալված կարողությունները կրկին կոնսերվացնելու մասին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դպրոցական արձակուրդները մի շաբաթով երկարացնելը որոշակի դեր խաղացին թվերի նվազման հարցում, բայց ի սկզբանե գիտեինք, որ երբ լիարժեք պատվաստումները 350 հազարի շեմը հատեն, դա արդեն ամենօրյա թվերի վրա կունենա ազդեցություն։
Փաշինյանը նշեց, որ ինչպես 2020 թվականից կառավարում են կորոնավիրուսի համավարակը, առնվազն այլ երկրների հետ համեմատած չեն կարող ասել, որ վատ է կառավարվել, ինչը շատ լավ է, բայց մեր հիմնական ուղղությունը պետք է լինի պատվաստումները:
«Այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները սկսեցին գործել, գրեթե վերացավ շրջանառվող լուրը՝ կեղծ պատվաստման պրակտիկայի վերաբերյալ, թեև բացառել չի կարելի։ Ակնհայտ է, որ այդ խնդիրն այլևս մեծ մասշտաբներ չունի»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ առաջին պատվաստումից հետո 700 հազար դեպքից ոչ մի բարդության դեպք չկա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է քովիդի մահվան տվյալներ, որոնք Առողջապահության նախարարության նախկին տված տվյալների հետ ունեն որոշակի շեղում և այս առումով նշանակված է քննություն, որ հասկանան՝ ինչն է տարբերությունը։ «Մոտավորապես 700 տարբերություն ունենք»,–ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը