Հայաստանում նոյեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 272 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 334 347-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 7308 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Նոյեմբերի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1405 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8713-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1873 է, ընդհանուր առողջացածներինը՝ 307 484, փաստացի բուժվողներինը՝ 18 150: Մեկ օրում արվել է 4730 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 311 186 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը