Հայաստանում նոյեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1675 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 324 039-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 69 քաղաքացի, մահացածների թիվը 6831 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 11 դեպք։ Նոյեմբերի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1353 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 80 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8184-ի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը