07 11 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1417, մահվան՝ 42 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1417, մահվան՝ 42 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1417 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 320 433-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 42 քաղաքացի, մահացածների թիվը 6670 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Նոյեմբերի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1332 է: Ընդհանուր առմամբ մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8002-ի:

 

Մեկ օրում առողջացածների թիվը 1802 է, ընդհանուր առողջացածներինը՝ 280 950, փաստացի բուժվողներինը՝ 31 481: Մեկ օրում արվել է 8987 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 176 898 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ