Վիրուսը անընդհատ մուտացվում է և ավելի կայուն ձևեր է ձեռք բերում վարման առումով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց թերապևտ Լամարա Մանուկյանը: «Չկա բժիշկ, որը դեմ է պատվաստման, ուղղակի պետք է նայենք բոլոր կողմերին այս գործընթացում: Ինձ օրական 50-ի մոտ զանգեր են լինում՝ մարդիկ տարբեր հարցեր են տալիս, ասում են պատվաստվեցի, վարակվեցի, այնինչ նման բան լինել չի կարող: Ժողովուրդը պատշաճ տեղեկացված չէ գործընթացի մասին, չկա գործընթաց թե որքանով է արդյունավետ պատվաստումը, բոլորի մոտ կասկածներ են, պետք է մարդկանց հետ բաց խոսել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը