Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1054 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 284 237-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 37 քաղաքացի, մահացածների թիվը 5842 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հոկտեմբերի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1235 է: Երեկվա ընթացքում ընդհանուր առմամբ մահացել է 38 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7075-ի։
Մեկ օրում առողջացածների թիվը 889 է, ընդհանուր առողջացածներինը՝ 255 821, փաստացի բուժվողները 21 339 են: Մեկ օրում արվել է 12 933 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 910 201 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը