Yerevan.Today-ը արդեն հայտնել էր՝ մինչև 2022 թվական պետպատվերով բուժումները սառեցվել են:
Կառավարությունում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարարը պարզաբանեց. «Ժամանակ առ ժամանակ ունենում ենք գրագրություն՝ բոլոր ԲԿ-ների հետ:
Բոլոր ԲԿ-ներն էլ տարվա սկզբին կնքում են պետպատվերի շրջանակային պայմանագրեր ու ձևակերպվում է, թե տվյալ ԲԿ-ն ի՞նչ ծավալի պետպատվեր պետք է իրականացնի:
ԲԿ-ները պետք է ամեն ինչ անեն՝ փորձելու մնալ այդ գումարների մեջ, որովհետև բյուջեն սահմանափակ է: Տարվա կեսին, այո՛, ուղարկվել է գրություն, որ ԲԿ-ները մնան իրենց պայմանագրային գումարների շրջանակներում ու, կախված դիմելիության հոսքից, սպասարկեն ըստ հերթագրման սկզբունքի..․ Բոլոր միջոցները ձեռնարկում ենք, որ այն ուղղությունները, ծառայությունները, որոնք, իսկապես, հիմնավորված ունեն դիմելիության աճ, պետությունն իր պարտավորությունը շարունակի կատարել քաղաքացիների առաջ»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը