Մենք պատվաստումների ցուցանիշի 70 հազարը կանցնենք, անգամ այս երկու օրը տեմպի բարձրացում ենք նկատում և որևէ մտահոգիչ դեպք չունենք։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով պատվաստումներին։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տարածման վրա ընտրությունների բացասական ազդեցությանը, Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Մենք մի փոքր աճ արդեն իսկ զգում ենք, միանշանակ թվերի որոշակի աճ ենք ունենալու, իհարկե, ամեն ինչ պետք է անել, որ այդ աճը չլինի կտրուկ, մեծ, պատվաստանյութերը պետք է օգնեն, որ խուսափենք նման աճից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը