«Երկկողմանի պայմնագրեր ունենք Ռուսաստանի հետ, որոնց արդյունքում Հայաստան է ժամանել 15 հազար դեղաչափ, որը նախատեսված է 7500 հոգու համար և պետք է շարունակաբար պայմանագրեր կնքվեն:
Մենք ամեն ինչ անում ենք, մեր ռուս գործընկերների հետ ակտիվ կապի մեջ ենք և հույս ունենք, որ այս ուղղությմբ առաջիկայում ևս կնքվեն նոր խմբաքանակների համաձայնագրեր, և մենք կունենանք նոր ներմուծումներ:
Մենք նաև Չինաստանի կառավարության կողմնից ունենք արդեն նախնական համաձայնություն Հայաստանին դոնորության շրջանակներում տրամադրվելիք պատվաստանյութ համար, որն առաջիկայում ևս կժամանի Հայաստան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը