Հայաստանում հունվարի26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 232-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3052 է: Այլ հիվանդությունից մահվան 5 դեպք է եղել։ Այս դեպքերի թիվը 758 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3810-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 472 է, ընդհանուր առողջացածներինը՝ 155 404, փաստացի բուժվողներինը՝ 7018 (մեկ օրում նվազել է 344-ով): Մեկ օրում արվել է 1938 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 639 482 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը