21 01 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 307, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 307, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում հունվարի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 307 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165 528-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3021 է: Այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է եղել, այս դեպքերի թիվը 742 է:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3763-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 189 է, առողջացածներինը՝ 154 046, բուժվողներինը՝ 7719 (մեկ օրում ավելացել է 112-ով): Մեկ օրում արվել է 2199 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 630 604 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ