Հայաստանում հունվարի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165 221-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 3016 է: Այլ հիվանդությունից մահվան 7 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 741 է:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը 3757 է: Մեկ օրում առողջացածների թիվը 357 է, ընդհանուր՝ 153 857, փաստացի բուժվողներինը՝ 7607 (մեկ օրում նվազել է 64-ով):
Մեկ օրում արվել է 2028 թեստ, ընդհանուր՝ 628 405:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը