14 01 2021

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք, մահվան՝ 18

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք, մահվան՝ 18

Հայաստանում հունվարի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 448 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163 576-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 2963 է: Այլ հիվանդությունից մահվան 6 դեպք է գրանցվել։ Այս դեպքերի թիվը 721 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3684 -ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 603 է, ընդհանուր առողջացածներինը՝ 151 849, փաստացի բուժվողներինը՝ 8043 (մեկ օրում նվազել է 173-ով): Մեկ օրում արվել է 2612 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 616 520 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ