Հայաստանում հունվարի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 337 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162 131-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 2929 է: Այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Այս դեպքերի թիվը 700 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3629-ի:
Մեկ օրում առողջացածների թիվն ավելացել է 419-ով, ընդհանուր առողջացածների թիվը 149 312 է, փաստացի բուժվողներինը՝ 9190 (մեկ օրում նվազել է 89-ով): Մեկ օրում արվել է 2096 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 162 131 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը