06 01 2021

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք, մահվան՝ 12

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք, մահվան՝ 12

Հայաստանում հունվարի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 160 853-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 2890 է: Այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Այս դեպքերի թիվը 692 է:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3582-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 817 է, ընդհանուր առողջացածներինը՝ 146 576, փաստացի բուժվողներինը՝ 11 695 (մեկ օրում ավելացել է 480-ով): Մեկ օրում արվել է 1480 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 601 786 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ