Հայաստանում հունվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 324 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 160 544-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 2878 է: Այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 692 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3570-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 928 է, ընդհանուր առողջացածներինը՝ 145 759, փաստացի բուժվողներինը՝ 11 215 (մեկ օրում նվազել է 619-ով): Մեկ օրում արվել է 1601 թեստ, ընդհանուր՝ 600 306 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը