04 01 2021

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք, մահվան՝ 17

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք, մահվան՝ 17

Հունվարի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160220 դեպք։

Առողջացել է 144831 քաղաքացի,  մահացել՝ 2864։

Այս պահին բուժում է ստանում 11834 պացիենտ: Ընդհանուր կատարվել է 598705 թեստավորում:

Մեկ օրում կատարվել է 1201 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք: Ունենք 740 առողջացած և 14 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 691 է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ