30 12 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 582 նոր դեպք, մահվան՝ 13

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 582 նոր դեպք, մահվան՝ 13

Հայաստանում դեկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 582 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 158 878-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 2807 է: Այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվեկ։ Այս դեպքերի թիվը 679 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3486-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 902 է, ընդհանուր առողջացածներինը՝ 141 844, բուժվողներինը՝ 13 548 (մեկ օրում նվազել է 333-ով): Մեկ օրում արվել է 3508 թեստ, ընդհանուր արվել է 591 048 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ