Հայաստանում դեկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 151 392-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 2581 է: Այլ հիվանդությունից մահվան 5 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 642 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 30 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3223-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1296 է, ընդհանուր առողջացածներինը՝ 129 990, փաստացի բուժվողներինը՝ 18 179 (մեկ օրում նվազել է 152-ով): Մեկ օրում արվել է 3537 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 558 446 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը