Հայաստանում դեկտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1138 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 144 066-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 2393 է: Այլ հիվանդությունից մահվան 4 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 601 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 25 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2994-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1385 է, ընդհանուր առողջացածներինը՝ 120 532, փաստացի բուժվողներինը՝ 20 540 (մեկ օրում նվազել է 272-ով): Մեկ օրում արվել է 3306 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 535 833 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը