26 11 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1785 նոր դեպք, մահվան՝ 34

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1785 նոր դեպք, մահվան՝ 34

Հայաստանում նոյեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1785 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 130 870-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 2068 է: Այլ հիվանդությունից մահվան 6 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 519 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 34 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2587-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 2142 է, ընդհանուր առողջացածներինը՝ 103 055, փաստացի բուժվողներինը՝  25 228 (մեկ օրում նվազել է 391-ով): Մեկ օրում արվել է 4383 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 498 951 թեստ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ