24 11 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 813 նոր դեպք․ մահացել է 30, բուժվել՝ 3845 մարդ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 813 նոր դեպք․ մահացել է 30, բուժվել՝ 3845 մարդ

Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 813 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 127 522-ի:

 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2002 է: Այլ հիվանդությունից մահվան 4 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 507 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 30 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2509-ի: 

 

Մեկ օրում առողջացածների թիվը 3845 է, ընդհանուր առողջացածներինը՝ 98 944, փաստացի բուժվողներինը՝ 26 069 (մեկ օրում նվազել է 3062-ով): Մեկ օրում արվել է 1977 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 490 370 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ