23 11 2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք, մահվան՝ 26

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք, մահվան՝ 26

Հայաստանում նոյեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 485 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 126 709-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 1976 է: Այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 503 է:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2479-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 1009 է, ընդհանուր առողջացածներինը՝ 95 099, փաստացի բուժվողներինը՝ 29131(մեկ օրում նվազել է 550-ով): Մեկ օրում արվել է 1305 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 488 393 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ