Հայաստանում նոյեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1193 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 124 839-ի։
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 31 քաղաքացի, մահացածների թիվը 1931 է։ Այլ հիվանդությունից մահվան 10 դեպք է գրանցվել։ Նոյեմբերի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 498 է:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 41 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2429-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 2075 է, ընդհանուր առողջացածներինը՝ 92 829, փաստացի բուժվողներինը՝ 29 581 (մեկ օրում նվազել է 923-ով): Մեկ օրում արվել է 3207 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 483652 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը