Հայաստանում նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1993 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 112680 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 453033 վերջին մեկ օրում` 4583 նոր թեստավորում: Բուժվում է 40452 պացիենտ. մեկ օրում ավելացել է 295-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 70130 անձ` վերջին մեկ օրում 1794 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 32 քաղաքացի, մահացածների թիվը 1668 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 430 է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը